Բելգիան փակել է Կահիրեում իր դեսպանատունը
Բելգիան անվտանգության նկատառումներով փակել է Կահիրեում իր դեսպանատունը, որտեղ չեն դադարում հուզումներն ու բախումները: Դրանց հետևանքով նախօրեին տասնյակ մարդիկ են զոհվել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հանձնարարել է զերծ մնալ Եգիպտոս գնալուց՝ բացառությամբ Կարմիր ծովի ավազանի: Իսկ Կահիրեում գտնվող բելգիացիներին խորհուրդ է տրվել դուրս չգալ իրենց տներից:
Բախումները տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանների միջև շարունակվում են մայրաքաղաք Կահիրեում և Եգիպտոսի մյուս քաղաքներում:










