53-ամյա ամերիկուհին ծննդաբերել է իր աղջկա երեխաներին

21:58 • 14.08.13

 

ԱՄՆ-ի Դելաուեր քաղաքի բնակչուհի Սյուզի Կոզիշեկը ծննդաբերել է իր սեփական թոռնուհիներին, հայտնում է ABC News-ը:

Ինքը Կոզիշեկը 53 տարեկան է, երկու երեխաների՝ 20 և 30-ամյա աղջիկների մայր:


Նրանցից վերջինը՝ Աշլի Լարկինը, թոքերի հիպերտենզիա ունի և չի կարողանում հղիանալ: Մայրը օգնել է նրան՝ աղջկա փոխարեն կրելով երեխային. նրա արգանդում է տեղավորվել սաղմնավորված ձվաբջիջը:


Հետաքրքրական է, որ 53-ամյա կինը երկվորյակ է ունեցել, որոնց անվանակոչել են Հալի և Հադլի:


Ի դեպ, 2011-ին նա ևս ունեցել էր իր իսկ թոռանը՝ նույն աղջկա երեխային: