ԱՄՆ-ում բանկի աշխատակիցներին պատանդ վերցրած հանցագործը սպանել է նրանցից մեկին
Ամերիկյան Լուիզիանա նահանգի քաղաքներից մեկի բանկի աշխատակիցներին պատանդ վերցրած հանցագործը սպանել է նրանցից մեկին, ինչից հետո ոստիկանությունը կրակել է և սպանել նրան, հաղորդում է Associated Press-ը:
Գնդապետ Մայք Էդմոնսոնի խոսքով՝ իրավապահների հետ բանակցությունների ժամանակ 20-ամյա Ֆայեդ Աբդո Ահմեդն ասել է, որ ինքը սպանելու է պատանդներին: Իրավապահներն այնուհետ մտել են շինություն: Հենց այդ ժամանակ էլ Ահմեդը կրակել է երկու պատանդների վրա, ինչի հետևանքով նրանցից մեկը զոհվել է, մյուսի վիճակը ծանր է:
Հանցագործը երկու կնոջ և մի տղամարդու պատանդ էր վերցրել Սենթ Ջոզեֆում գտնվող «Tensas State Bank» բանկի մասնաճյուղում։ Նա այնուհետ կանանցից մեկին ազատ էր արձակել:










