Ալիևը Պուտինի հետ հանդիպումից գոհ չէ. Իսա Ղամբար
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը վաղուց էր անհրաժեշտ։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության պատգամավոր Իսա Ղամբարը։
Նրա խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում կողմերից ոչ մեկին չի հաջողվել ցանկալի արդյունքի հասնել։
«Ձեռնարկվել են որոշակի քայլեր, և կողմերը կարողացել են հասնել իրենց հետաքրքրությունների մասամբ բավարարմանը։ Ես չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը լիովին բավարարված է այդ հանդիպումից»,-ասել է Ղամբարը։
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին, Բաքվում։










