Մումբայի նավահանգստում սուզանավ է այրվել. կան տուժածներ
Հնդկական Մումբայ քաղաքի նավահանգստում չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 14-ին, ռուսական արտադրության «Սինդխուրակշակ» սուզանավում պայթյուն է տեղի ունեցել, գրում է lenta.ru-ն: Ինչպես նշվում է Times of India թերթի կայքում, պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ սուզանավում արգելափակվել է 18 նավաստի:
Պայթյունի պատճառների մասին դեռ հայտնի չէ: Հրատարակության տեղեկություններով՝ սուզանավում գտնվող նավաստիների մի մասին հաջողվել է փրկվել՝ նետվելով ջուրը: Անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են և հոսպիտալացվել:
«Սինդխուրակշակը» Հնդկաստան էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ վերանորոգվել և արդիականացվել էր 2013 թվականի ապրիլին:










