«Մուսուլման եղբայրները» հայտարարում են Կահիրեում ցուցարարներին ցրելու ընթացքում 200-ից ավելի զոհի մասին

12:31 • 14.08.13

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Ռաբաա ալ-Ադաույա մզկիթի մոտ՝  պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների բողոքի ցույցի շրջանում, դիպուկահար իսլամիստներն ինտենսիվ կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, գրում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես փոխանցում են տեղի հեռուստաալիքները, զինված իսլամիստները տեղ են գրավել տների տանիքներին և կրակում են իրավապահների ուղղությամբ:

 

Միևնույն ժամանակ, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկություններով, որը համարվում է Մերձավոր Արևելքում «Մուսուլման եղբայրներ» շարժման հիմնական խոսափողը,  «խաղաղ ցուցարարների» ուղղությամբ կրակ են բացել հատուկջոկատայինները, որոնք տեղ են գրավել չնշված ռազմական օբյեկտի տանիքին:

 

Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ Ռաբաա ալ-Ադաույայի մոտ մահացել է մեկ մարդ և վիրավորվել 20-ը: Հայտնի է նաև Մուրսիի աջակիցների կողմից սպանված ոստիկանության երկու աշխատակիցների մասին, ինչի մասին հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը:

 

Միևնույն ժամանակ, «Մուսուլման եղբայրներն» իրենց պաշտոնական կայքում հաղորդում են 200 զոհի և 8.000 վիրավորի մասին: Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հերքում է այս տեղեկությունը: