Ավտովթար Արտաշատի խճուղում. Նիվայի վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի 23 տան դիմաց բախվել են Mitsubishi մակնիշի Լ 57 24 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 82 ԼV 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Նիվայի վարորդը՝ 39-ամյա Արամ Խառատյանը, տեղում մահացել է: Ոստիկանությունը պարզում է տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:










