«Վրացական երազանքը» պատրաստ է պաշտպանել աբխազների և օսերի շահերը. պետնախարարություն

18:13 • 14.08.13

Վրաստանի իշխանությունները, որոնք ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը, պատրաստ են պաշտպանել աբխազների և օսերի շահերը, ինչպես նաև հետաքրքրված են նրանց հետ խաղաղ գոյակցության պայմանների ստեղծմամբ. ասված է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Վրաստանում այսօր նշում են Աբխազիայի հակամարտության մեկնարկի 21-րդ տարելիցը։

«Վրաստանն արդեն այն պետությունը չէ, ինչ 21 տարի առաջ էր։ Այժմ Վրաստանն ունի իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել աբխազների և օսերի շահերը, ինչպես նաև հետաքրքրված է նրանց հետ խաղաղ գոյակցության պայմանների ստեղծմամբ»,-ասված է հայտարարության մեջ։

 

Անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Վրացական երազանք» կոալիցիան զբաղեցրել է խորհրդարանի տեղերի մեծամասնությունն ու կառավարություն ձևավորել։

Ինչպես նշել են նախարարությունում՝ Վրաստանի նոր իշխանությունները հավատարիմ են հակամարտության կարգավորման կառուցողական կուրսին։