Պանդան դիմավորում է իր ձագին բաժանումից հետո (տեսանյութ)
Թայվանի Թայբեյ քաղաքի կենդանաբանական այգու ղեկավարությունը հրապարակել է կադրեր, որոնցում պանդան միանում է իր ձագին մեկամսյա բաժանումից հետո, գրում է BBC-ն։
Փոքրիկի ծնվելուց անմիջապես հետո այգու աշխատակիցները նրան հեռացրել են մայրիկից՝ վախենալով, որ նա կարող է վնասել կամ նույնիսկ ուտել իր ձագին։
Պանդաների այս զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել արհեստական բեղմնավորման մի քանի անհաջող փորձերից հետո։










