Կալիֆոռնիայում տղամարդը փողոցում մոտ 7.000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում տղամարդը մեքենաների խանութի մոտ 6.900 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը, գրում է Associated Press-ը:
46-ամյա Բրեք Րիվեսը պատմել է «Fresno Bee»-ին, որ օգոստոսի 6-ին քայլելիս գետնին ծրար է նկատել: Դրանում 100 դոլարանոցներ են եղել՝ ընդհանուր 6.900 դոլար:
Րիվեսի խոսքով՝ նա կարող էր պահել գումարը, եթե 20 դոլար լիներ, բայց այդ գումարը չափազանց մեծ է եղել: Նա վերադարձրել է գումարը մեքենաների խանութ, և տեղի ոստիկանությանը հաջողվել է հետքերով գտնել գումարի տիրոջը՝ 69-ամյա թոշակառու Գուադալուպե Սալազարին:
Սալազարը գումարը վերցրել էր բանկից, որպեսզի իր տղայի համար նոր մեքենա գներ: Ծրարն ընկել էր նրա մեքենայից, երբ նա բացելիս էր եղել դուռը:
Սալազարը պատրաստվում է Րիվեսին ճաշի հրավիրել:










