Ջրափրկարարները հեծանվանավակով արգելափակված երեխաներին օգնել են ափ վերադառնալ

19:04 • 14.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ թիվ 2 հանրային լողափից 1.5 կմ հեռավորության վրա լճում հեծանվանավակը քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Ջրափրկարարները դուրս են բերել 2001թ. ծնված Է., 2000 թ. ծնված Ի. և 2002 թ. ծնված Լ. Հովսեփյաններին: