Եգիպտոսում սպանվել է բրիտանական Sky News հեռուսաալիքի օպերատորը
Բրիտանական Sky News հեռուսաընկերության 61-ամյա օպերատոր Միկ Դինը, ով 15 տարի աշխատել է հեռուստաընկերությունում, սպանվել է Կահիրեում, տեղեկացնում է BBC-ն՝ Sky News-ին հղումով:
Հեռուսաալիքի հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջինս լուսաբանելիս է եղել Կահիրեում տեղի ունեցող բախումները, որի ընթացքում էլ նրա վրա կրակել են:
Միկ Դինին անհապաղ բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն նա մահացել է ստացված վնասվածքից, նշում է աղբյուրը:










