Բեյրութի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է սուննի ահաբեկչական խմբավորումը

23:43 • 15.08.13

Բեյրութի շիական թաղամասում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել մինչ այժմ անհայտ «Սարայաթ Աիշա» սուննիական ահաբեկչական կազմակերպությունը, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:


Առկա տեղեկատվության համաձայն՝ կազմակերպության անդամները խոստացել են պայքարել «Հեզբոլլահ» շարժման և շիաների դեմ, մասնավորապես կոչ են արել նոր պայթյունների սպասել, գրում է աղբյուրը:


Հիշեցնենք, որ «Հեզբոլլահի» շտաբ-բնակարանի մոտ այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, 120-ից ավելին վիրավորվել են: