ԿԱՀ-ում ավելի քան 1.5 մլն մարդ օգնության կարիք ունի. ՄԱԿ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի աշխատակիցները ԿԱՀ կատարած այցելությունից հետո հայտնել են, որ իրավիճակը երկրում դուրս է գալիս վերահսկողությունից: Նրանց խոսքով՝ այս պահին ավելի քան 1.5 մլն մարդ օգնության անհրաժեշտություն ունի:
Երկրում անօրինություններ են սկսվել, երբ մարտին ապստամբական «Սելեկա» խմբավորումը գահընկեց է արել նախագահ Ֆրանսուա Բոզիզեին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Save the Children բարեգործական կազմակերպությունը հայտնել էր, որ ԿԱՀ-ում ավելի քան 100 հազար երեխաներ գտնվում են վտանգի մեջ:










