Դաշտավան գյուղի մոտ «Ֆորդի» վարորդը բախվել է անասնագոմի և մեկ ժամ անց մահացել

12:19 • 15.08.13

Օգոստոսի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արթուր Հայրապետյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Դաշտավան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել անասնագոմի:


Ա. Հայրապետյանի ընկերը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մեկ ժամ անց Արթուր Հայրապետյանը մահացել է:


Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: