Չինական կենդանաբանական այգում «կեղծել են» առյուծին
Չինաստանի Լոհե քաղաքի բնակչուհին վրդովված դիմել է ոստիկանություն՝ հայտնաբերելով, որ տեղի կենդանաբանական այգում շանը ներկայացնում են իբրև կենդանիների թագավոր, հայտնում է Life News-ը:
Չինուհին նկատել է, որ աֆրիկյան առյուծի վանդակում տիբեթական մաստիֆը ներկայացվում է իբրև առյուծ:
Այգին սկանդալի մեջ է հայտնվել, երբ պարզվել է, որ շունն իբրև առյուծ է ներկայացվել երկար ժամանակ:
Չինուհին նշել է, որ այդ խարդախությունն իրեն արժեցել է 15 յուան՝ մոտ 2,5 դոլար, որը նա վճարել է այգում իր երեխայի հետ լավ ժամանակ անցկացնելու համար:










