Եգիպտոսում զոհերի պաշտոնական թիվը 525 է, ըստ «Մուսուլման եղբայրների»՝ 2.000 (տարբերակ 3, լուսանկարներ)
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում չորեքշաբթի օրն ուժայինների կողմից իսլամիստների վրանային ճամբարը ցրելուց հետո սկսված բախումների զոհերի թիվն ավելացել է։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 343-ի, տեղեկացնում է Взгляд-ը։
«Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը սատարում է պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին, հայտարարել է, որ չնայած երկրում առկա բռնության ալիքին՝ իրենք առաջվա պես շարունակելու են խաղաղ մեթոդներով պայքարել զինվորականների դեմ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ շարժման ներկայացուցիչ Գեհադ ալ-Հադդադին հղումով։
«Մենք միշտ պայքարելու ենք խաղաղ մեթոդներով։ Մենք կմնանք ուժեղ և վճռական։ Կպայքարենք, քանի դեռ չենք հաղթել ռազմական հեղաշրջմանը»,-հայտարարել է նա։
«Մուսուլման եղբայրներ» շարժումը պնդում է, որ միայն չորեքշաբթի օրը սպանվել է առնվազն 2.000 մարդ։
13.26 Եգիպտոսում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը, ըստ երկրի առողջապահության նախարարության, հասել է 421-ի, հայտնում է Взгляд-ը՝ արտասահմանյան լրատվամիջոցներին հղումով:
14.55 Associated Press-ը՝ Եգիպտոսի առողջապահության նախարարությանը հղումով, հայտնում է, որ բախումների զոհերի թիվը հասել է 525-ի։
Ֆոտոշարքը՝ ըստ Daily Mail-ի.





















