Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցները գրոհել են Գիզա նահանգի վարչակազմի շենքը

19:02 • 15.08.13

Եգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի հարյուրավոր կողմնակիցներ ուժով գրավել են Մեծ Կահիրեի ագլոմերացիայի կազմի մեջ մտնող 5 նահանգներից մեկի՝ Գիզայի վարչակազմի շենքը և այրել են այն, տեղեկցնում է ВЗГЛЯД-ը՝ РИА Новости-ի հղումով:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսում ոստիկանության և Մուրսիի կողմնակիցների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 525-ի: Բացի այդ Կահիրեում բախումների հետևանքով զոհվել է 43 ոստիկան, իսկ 200-ից ավելին վիրավորվել են:


Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին նախագահի պաշտոնից հեռացվելուց հետո Մուհամեդ Մուրսին ձերբակալվել է Եգիպտոսի գլխավոր դատախազության կողմից, իսկ այս հինգշաբթի որոշում է կայացվել 30 օրով երկարաձգել նրա բանտարկության ժամկետը:


Ավելի ուշ հաղորդվել է, որ Եգիպտոսի իշխանությունները Զբոսաշրջության նախարարի խնդրանքով չեղյալ են հայտարարել արտակարգ դրությունը Շարմ էլ Շեյխ զբոսաշրջային քաղաքում, հայտնում է РИА Новости-ն:


Հիշեցնենք, որ Եգիպտոսում արտակարգ դրություն էր հայտարարվել այն բանից հետո երբ երկրում դաժան բախումներ էին սկսվել: