Ջորջիայի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել

09:40 • 15.08.13

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Վալդոստա քաղաքում գտնվող քիմիական գործարանում հինգշաբթի օրը պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել թափոնների, այդ թվում՝ վտանգավոր թափոնների վերամշակման արտադրամասում:

 

The Valdosta Daily Times թերթի կայքում հաղորդվում է, որ գործարանի տարածքում ճանապարհները փակվել են, բնակչությունը տարհանվել է:

 

Հրատարակությունը հաղորդում է, որ վիրավորները ստացել են ուժեղ այրվածքներ: Պայթյունի և հրդեհի պատճառների մասին հայտնի չէ: