Երևանում ամբողջությամբ այրվել է արագ սննդի պատրաստման կետ

09:47 • 15.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում, այրվում է կրպակ:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել՝ 00.30-ին:


Ամբողջությամբ այրվել է արագ սննդի պատրաստման կետը (20 քմ):