Ապարան-Աշտարակ ճանապարհին պատահարի հետևանքով 23-ամյա վարորդը տեղում մահացել է
12:19 • 15.08.13
Օգոստոսի 14-ին, ժամը 16:50-ին, Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31105»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Գարիկ Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










