Բեյրութում Հեզբոլլահի շտաբ-բնակարանի մոտ պայթյուն է որոտացել. կան զոհեր
Լիբանանի մայրաքաղաքի հարավային մասում՝ շիական թաղամասում, որը համարվում է «Հեզբոլլահ» շարժման հենակետը, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 17-ը, վիրավորվել 120 մարդ:
Ռազմականացված շարժման շտաբ-բնակարանի մոտ գործարկվել է ռումբով մեքենա, շրջակայքում շատ այլ մեքենաներ են վառվում, հայտնում է The Daily Star-ը: Տեղանքում խուճապ է, մարդիկ փորձում են փախչել:










