Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ոչ մի բուֆեր պետք չէ. Իվանիշվիլի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում բուֆերներ պետք չեն, տեղեկացնում է Грузия online-ը։
Голос Америки-ին տված հարցազրույցում նա նշել է, թե պատրանքը, իբր Աբխազիան Վրաստանի և Ռուսաստանի միջև որպես բուֆեր է օգտագործվում, պետք է ցրվի։
«Մեզ պետք չէ որևէ բուֆեր Ռուսաստանի հետ փոխըմբռնման համար։ Մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել, և դա պետք է անպայման վերականգնել։ Ինչ վերաբերում է բարեկամական աբխազ ժողովրդի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա մենք դա պետք է իրականացնենք բացառապես խաղաղ ճանապարհով: Ոչ մի դեպքում, անգամ խոսակցությունների մակարդակով, չարժե հիշել ուժային լուծման մասին։ Դրա համար մենք պետք է կառուցենք իրավական, ժողովրդավարական և տնտեսապես ուժեղ պետություն»,-նշել է Իվանիշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է հետաքրքրի աբխազներին խաղաղ կենակցության պայմաններով և համոզի նրանց, որ իրենց իսկ հեռանկարի համար վրացիների հետ ապրելն ավելի լավ է։










