Ուզբեկստանի նախագահի դուստրը «սովորական տաշկենտյան փողոցում» 200 դոլար է գտել
Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գյուլնարա Կարիմովան մայրաքաղաքում զբոսնելիս 200 դոլար է գտել և այդ մասին հայտնել Twitter սոցցանցում, գրում է Лента-ն։
Նրա խոսքով՝ փողը նա հայտնաբերել է «սովորական տաշկենտյան փողոցում»։ «Ինչ-որ մեկը գցել է երկու թղթադրամ։ Արձագանքեք, եթե գիտեք որտեղ է»,- գրել է նա։
Գտնվե՞լ է արդյոք գումարի տերը, հայտնի չէ։
Տեղական Uzmetronom կայքը, մեկնաբանելով այդ լուրը, հեգնանքով նշում է, որ «այդ փաստը վկայում է Ուզբեկստանի աշխատողների բարեկեցության մասին, որոնք ապրում են «սովորական տաշկենտյան փողոցներում», որոնց համար երկու ամերիկյան թղթադրամն այնքան մանր փող է, որ անգամ հիշել պետք չէ»։










