Մուրսիի կալանքի ժամկետը երկարաձգվել է 30 օրով

16:40 • 15.08.13

Եգիպտոսի դատարանը 30 օրով երկարաձգել է պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիի կալանքի ժամկետը, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Երկուշաբթի նրա կալանքի ժամկետն արդեն երկարաձգվել էր 15 օրով։

 

Մուրսին կալանքի տակ է պահվում հուլիսի 26-ից։ Նրան մեղադրում են «Համասի» հետ դավադրություն կազմակերպելու, կալանավորների սպանությունների և զինվորների առևանգումների համար։

 

Միևնույն ժամանակ Եգիպտոսում շարունակվում են Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության ու զինվորականների միջև բախումները։


Համաձայն վերջին պաշտոնական տեղեկությունների՝ զոհերի թիվը հասել է 525-ի։