ԼՂՀ վիճակագրական ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր ԼՂՀ ազգային-վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը Մանուշ Մինասյանն աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։










