Օդեսայում վաճառում են դեպի տիեզերք տոմսեր

16:54 • 15.08.13

Օդեսայում Insky ընկերությունը սկսել է դեպի տիեզերք թռիչքի տոմսեր վաճառել. թռիչքները կազմակերպում է SXC (Space Expedition Corporation) ընկերությունը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Առաջին երկու տոմսերը՝ յուրաքանչյուրը 100 հազար դոլար արժողությամբ, գնել է երիտասարդ մի զույգ։

 

Նրանք հատուկ պատրաստություն կանցնեն Լոս Անջելեսում։

 

2013թ.-ի հուլիսին Insky-ն իրավունք էր ստացել տոմսերի վաճառքի գովազդ իրականացնել։ Թռիչքները կկատարվեն Lynx Mark II տիեզերանավով, որոնք նախատեսվում է 2014թ.-ի վերջին- 2015թ.-ի սկզբին։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոնակոյում բնակվող ռուս գործարար Վասիլի Կլյուկինն իրավունք է ստացել թռչել տիեզերք՝ դերասան Լեոնարդո դի Կապրիոյի հետ։