Քելբաջարի ճանապարհին «ՎԱԶ-2102»-ը բախվել է արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է

12:22 • 15.08.13

Օգոստոսի 14-ին, ժամը 07:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Ադրբեջանական սահման ճանապարհի 141-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով` վարորդը 1975 թ. ծնված Արտակ Գևորգյանը, տեղում մահացել է:


Կատարվում է քննություն: