Կառավարությունն արդիականացնում է բնակչության պետռեգիստրի համակարգը

12:09 • 15.08.13

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ձեռք բերված սարքավորումներն ամրացվել են ՀՀ ԿԱ ոստիկանությանը: Այսպիսով, իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի վերազինումը:


Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ են կատարվել նաև կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. այն թելադրված է ՀՀ 10 մարզում գործող գյուղատնտեսության աջակցության կենտրոններին հանձնված գույքի իրավական կարգավիճակը ճշտելու և այդ գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:


Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը փորձարարական նկատառումով Շիրակի մարզպետարանի ենթակայության Գյումրու ակադեմիական վարժարանը փոխել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը: