«Սիրիայի Էլեկտրոնային բանակի» հաքերները կոտրել են Washington Post-ի կայքը

23:57 • 15.08.13

«Սիրիայի Էլեկտրոնային բանակի» հաքերները կոտրել են ամերիկյան Washington Post պարբերականի կայքը: Էլեկտրոնային մի շարք հոդվածների ընթերցողները ավտոմատ կերպով հայտնվել են «Սիրիայի Էլեկտրոնային բանակ» խմբավորման կայքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Հաղորդվում է, որ պարբերականի մասնագետները կայքի վերականգնողական աշխատանքներ են տանում:


«Սիրիայի Էլեկտրոնային բանակը» մեկ անգամ չէ, որ ստանձնել է մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ների կայքեր կոտրելու պատասխանատվություն:


Խմբավորման գործողություններից տուժել են Associated Press և France Presse գործակալությունները, France 24 հեռուստաալիքը, Financial Times պարբերականը և BBC հեռարձակող ընկերությունը: