ՀՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով iPhone-ներ է տարել Վրաստան
Թբիլիսիի միջազգային օդանավակայանով փորձ է արվել Վրաստան մտցնել չհայտարարագրված բջջային հեռախոսներ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Երկրի եկամուտների ծառայության տվյալներով՝ դա փորձել է անել Հայաստանի քաղաքացի Ա.Մ-ն, որը Ստամբուլ-Թբիլիսի չվերթով ժամանել է Վրաստան:
Ուղեբեռի ստուգման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 10 հատ iPhone 5 և 4 հատ iPhone 4s:
Այդ խախտման համար, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, ՀՀ քաղաքացին տուգանվել է 13148,76 լարիով՝ մոտ 800 դոլար:










