Ստամբուլի օդանավակայանում ռումբի մասին ահազանգի պատճառով 5 թռիչք է հետաձգվել
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հետաձգվել է Turkish Airlines և Lufthansa ավիաընկերությունների 5 չվերթ՝ ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով։ Ինքնաթիռների զննումը շարունակվում է, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Օդանավակայանի անվտանգության ծառայությունն անմիջապես կանգնեցրել է Գերմիանիա (Բեռլին, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Շտուտգարտ և Մյունխեն) ուղևորվող չվերթները։ Այդ չվերթների բոլոր ուղևորները դուրս են բերվել և կրկին ստուգում անցել։ Հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել։










