Մերձմոսկովյան շրջանում մոտ 2.000 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովի շրջանի շուկաներում ձերբակալվել է մոտ 2.000 անօրինական ներգաղթյալ, գրում է gazeta.ru-ն:
«Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ոստիկանները ստուգել են մի շարք շինարարական և գյուղատնտեսական ապրանքների շուկաներ: Իրականացված միջոցառումների արդյունքում ոստիկանական բաժանմունք է տարվել 1.800 օտարերկրյա քաղաքացի»,- գրված է Ներքին գործերի նախարարության մարզային վարչության հաղորդագրության մեջ:
Նշված է, որ ոստիկանությունը քննարկում է փաստաթղթերը կեղծելու և անօրինական ներգաղթ կազմակերպելու հոդվածներով քրեական գործ հարուցելու հարցը:










