Օգոստոսի 15-21-ին որոշ մարզերում ուժեղ քամիներ են սպասվում
Օգոստոսի 15-21-ը Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես՝ Կոտայքում, Գեղարքունիքում և Արմավիրում ուժեղ քամիներ են սպասվում: Այս մասին այսօր կայացած կառավարության հերթական նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նախարարը նիստի վերջում հայտարարություն արեց՝ ցանկանալով նշված մարզերի բնակիչներին նախազգուշացնել կանխատեսվող քամիների մասին: Ինքը նույնպես բնակիչներին հորդորեց զգույշ լինել:










