Կառավարության որոշմամբ գումար տրամադրվեց սպորտի նախարարությանը և մարզական մի շարք ֆեդերացիաների
Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու համար նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացվել է 3 174.8 հազ. դրամ` ՀՀ 2013թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Որոշման համաձայն՝ գումար կտրամադրվի նաև «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա», «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա», «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա», «Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա» և «Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություններին և «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
2013թ. սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով նախարարությանը 2013 թ. ինն ամսում հատկացվել է 29,528.2 հազ. դրամ` ՀՀ 2013 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 5 հավելվածի, ընդ որում՝ 849.2 հազ. դրամ «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա», 3,396.6 հազ. դրամ «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա», 1,132.2 հազ. դրամ «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա», 1,981.3 հազ. դրամ «Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա» և 2,830.5 հազ. դրամ «Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություններին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), իսկ ֆրանկոֆոնիայի խաղերին մասնակցելու նպատակով խաղերի գրանցման վճարը փոխհատուցելու նպատակով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին տրամադրել 485.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):










