Վթար Կիևյան-Օրբելի խաչմերուկում, տաքսիներից մեկը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
Երևանի Կիևյան-Օրբելի խաչմերուկում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հմայակ Միքայելյանը, վարելով BWD մակնիշի Լ 4808 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Երևանի բնակիչ, 46-ամյա Համբարձում Այվազյանի վարած Վազ 21 154 մակնիշի Լ 0338 համարանիշի ավտոմեքենային, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով BWD ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Երկու ավտոմեքենաներն էլ տաքսի ծառայության մեքենաներ են: Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորների ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










