Հալեպում ավիահարվածների հետևանքով 15 մարդ է զոհվել
Սիրիայի Հալեպ քաղաքում օդուժի կողմից իրականացրած ավիահարվածների հետևանքով 15 մարդ է զոհվել, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:
Reuters-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչները հաղորդել են, որ զոհվել է 33 մարդ, 100-ից ավելին՝ վիրավորվել:
Երկու գործակալությունների փոխանցմամբ՝ ավիահարվածները հասցրել են նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերը:










