Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Տետրիցկարոյի հատվածի աշխատակիցները գործադուլ են սկսել
Աշխատավարձ չստանալու պատճառով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Տետրիցկարոյի հատվածի աշխատակիցները գործադուլ են սկսել Մառնեուլում (Վրաստան), տեղեկացնում է Грузия online-ը։
Աշխատակիցների խոսքերով՝ իրենք արդեն 5 ամիս է աշխատավարձ չեն ստացել։ «9 եղբայրներ» կայարանում կոնտակտային ցանցի մոնտաժն իրականացնում է «Աազերիտրանշ սերվիս» ադրբեջանական ընկերությունը։
«Մենք դիմել ենք մեր ղեկավարությանը։ Նրանք խոստացել են, որ գումարները փոխանցվելու են այսօր-վաղը, սակայն արդեն 5 ամիս։ Մենք խնդրում ենք կառավարությանն ու վարչապետին օգնել մեզ»,-ասել են աշխատակիցները։
Ընկերությունը որևէ մեկնաբանություն չի տվել։










