Էրդողանի որդին Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների դեմ ցույցի և նամազի է մասնակցել

18:00 • 16.08.13

Ստամբուլի Ֆաթիհ մզկիթում ուրբաթ օրվա նամազից հետո մարդկանց մի խումբ Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ բողոքի ակցիա և հրապարակային նամազ է նախաձեռնել, հաղորդում է Haberler-ը։


Նամազին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ էրդողանը։

 

«Անիծվի Սիսին (Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, ով մասնակից էր նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալմանը -Tert.am)»,- վանկարկել են հավաքվածները և աղոթել։

 

Կրտսեր Էրդողանը կանգնած է եղել հետին շարքերում և աղոթել է Եգիպտոսում երեկ զոհվածների հիշատակին։