Ավտոմեքենան հայտնվել է առվի մեջ

09:04 • 16.08.13

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 16-ին՝ ժամը 00.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի մոտակայքում գտնվող առվի մեջ ավտոմեքենա է ընկել:

 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքէջից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ.Խ.-ին պատկանող «ՎԱԶ 2101» մակնիշի 21ՍՏ996 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մասամբ ընկել առուն:


Ավտոմեքենան դուրս է բերվել տեղի ուժերով: