Չինաստանում շանն առյուծի տեղ դրած կենդանաբանական այգին փակվել է
Չինաստանի Հենան նահանգում փակվել է տիբեթյան մաստիֆին աֆրիկյան առյուծի տեղ դրած կենդանաբանական այգին, գրում է gazeta.ru-ն՝ South China Morning Post-ին հղումով։ Որոշումն ընդունվել է՝ «սխալը վերացնելու» նպատակով։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սուտը բացահայտվել էր, երբ «առյուծը» սկսել էր հաչել։
Այս հանգամանքը քննադատությունների ալիք է բարձրացրել չինական սոցցանցերում։










