ԱՄՆ-ում մահապատիժ իրականացնելու նոր միջոց են փնտրում
Ամերիկյան Միսուրի, Օհայո և Տեխաս նահանգների իշխանությունները ստիպված են մահապատիժ իրականացնելու նոր միջոց գտնել։ Պատճառն այն է, որ մահացու ներարկման համար անհրաժեշտ նյութեր արտադրողները հրաժարվել են դրանք վաճառել, գրում է rt.com կայքը:
Հաղորդվում է, որ մահաբեր նյութի պաշարներն Օհայոյում կսպառվեն մինչև սեպտեմբեր: Դեռ պարզ չէ, թե կառավարությունն ինչով է այն փոխարինելու:
Եվրոպական արտադրողները չեն ցանկանում նյութը մատակարարել ԱՄՆ այն պատճառով, որ այդ երկրում դա օգտագործվում է մահապատժի նպատակով:
Մեծ Բրիտանիան հրաժարվել է այդ նյութերն ԱՄՆ-ին վաճառել դեռևս 2011 թվականին, երբ պազվել էր, որ դրանք օգտագործվում են մահապատիժներ իրականացնելու նպատակով:
Միսուրի նահանգում հնարավոր է վերսկսեն գործել գազի խցիկները, ինչով կկարողանան խնայել դեղերի վրա:










