Նոր Զելանդիայում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

08:23 • 16.08.13

Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնից ոչ հեռու 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է ria.ru-ն:

 

Սեյսմիկ ծառայության տվյալներով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը, որը գրանցվել է երևանյան ժամանակով 06.31-ին, գտնվել է Վելինգտոնից 74 կիլոմետր հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

 

Տեղական Domininion Post թերթը հաղորդում է, որ մոտակայքում գտնվող Սեդոն քաղաքում երկրաշարժից շենք է փլուզվել: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:

 

Նոր Զելանդիայի իշխանությունները դադարեցրել են երկաթգծային և ավիափոխադրումները: