Ռուսաստանը դադարեցրել է դեպի Եգիպտոս ուղեգրերի վաճառքը
Ռուսաստանը դադարեցրել է դեպի Եգիպտոս ուղեգրերի վաճառքը՝ երկրում սրված քաղաքական իրավիճակի պատճառով, գրում է gazeta.ru կայքը՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեին:
««Ռոստուրիզմի» կայքէջում երեկ երեկոյան հրապարակվել է առաջարկ՝ դադարեցնել դեպի Եգիպտոս զբոսաշրջային ծառայությունների իրականացումը: Փաստացիորեն, դա վաճառքների դադարեցումն է»,- ասել է Լոմիձեն:
Ընդհանուր կորուստները նախնական գնահատվում են 150 միլիոն դոլար:










