Ikea-ն նախազգուշացրել է մանկական մահճակալների վնասվածքներ առաջացնելու վտանգի մասին

12:22 • 16.08.13

Կահույք արտադրող Ikea խանութների ցանցը հետ է կանչում մանկական հազարավոր մահճակալներ՝ դիզայներական սխալի պատճառով, հայտնում է BBC-ն։

 

Ընկերությունը նախազգուշացրել է, որ մետաղյա ձողերը կարող են վնասվածքներ պատճառել։

 

Տասնյոթ երկրների գնորդներին խնդրվում է ստուգել մահճակալի ստորին հատվածում գտնվող թվերը. Kritter մոդելի մահճակալներն ունեն 1.114-ից 1.322 թվերը, Siniglar մոդելի մահճակալները` 1.114-ից 1.318: Դրանց գնորդները կարող են փոխհատուցում ստանալ:

 

Ikea-ն տեղեկացրել է, որ 10.000 նման մահճակալ է վաճառվել Շվեդիայում, բայց չի կարող ասել, թե այլ երկրներում քանիսն են վաճառվել:

 

Այդ մահճակալները վաճառվել են Բելգիայում, Բրիտանիայում, Չինաստանում, Չեխիայում, Իռլանդիայում, Իսրայելում, Լյուքսեմբուրգում, Մալազիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Սլովակիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Թայլանդում, Թուրքիայում: