Իտալիայի զբոսայգիներից մեկում կանանց արգելել են բարձրակրունկ կոշիկներ կրել

13:26 • 16.08.13

Իտալական Կամպորոսո քաղաքի իշխանություններն արգելել են կանանց մանկական զբոսայգում բարձրակրունկ կոշիկներով զբոսնել, գրում է Корреспондент-ը։

 

Քաղաքապետ Տիցիանա Չիվարդին նման որոշում է կայացրել նոր հատուկ ծածկը պաշտպանելու համար, որով ծածկված են զբոսայգու խաղային գոտիները։

 

«Նոր այգին մեզ 50.000 եվրո է արժեցել։ Սակայն երբ նկատեցինք, որ այդ հատուկ ծածկերն արդեն վնասվել են կրունկներից, ստիպված էինք համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Նոր կանոնները խախտողներին 100 եվրո տուգանք է սպասվում և հասցված վնասի փոխհատուցում»,- ասել է քաղաքապետը։