Առնվազն 60 մարդ է տուժել Ճապոնիայում հրավառության փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով

21:49 • 16.08.13

Ճապոնիայի Կիոտո նահանգում հրավառության փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 60 մարդ է տուժել: Պայթյունը բռնկվել է հրապարակում, որտեղ հավաքված են եղել հանդիսականները, հայտնում է Russia Today-ը:


The Japan Times պարբերականի տվյալներով՝ 18 մարդ գտնվում է ծանր վիճակում, նրանց մոտ ծանր աստիճանի այրվածքներ են գրանցվել: Նրանց թվում են երկու երեխաներ:


Միջադեպը տեղի է ունեցել Ֆուկուտիյամա քաղաքում միջոցառման սկզբում, երբ տաղավարի մոտ տասնյակ հազարավոր մարդիկ են եղել հավաքված:


Ճապոնիայում անցկացվող հրավառության ամենամյա փառատոնին այս տարի նախատեսվում էր ավելի քան 6 հազար հրավառելիք արձակել: