Կիևում ՌԴ դեսպանատան մոտ ռուսական շոկոլադ են այրել

17:06 • 16.08.13

Կիևում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից ուկրաինական ապրանքների ներկրման արգելքի, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Ակցիայի մասնակիցներն Ուկրաինայի կառավարությանը կոչ են արել պատասխանել ՌԴ-ի քայլին և արգելել ռուսական ապրանքների ներմուծումը:

 

Ակցիայի ընթացքում ցուցադրաբար այրվել են ռուսական արտադրության ապրանքներ, որոնք ձեռք են բերվել Կիևում։ Մասնավորապես՝ թեյ և ռուսական շոկոլադե սալիկ։

 

Այրված ապրանքների մնացորդները դրվել են դեսպանատան մոտ։

 

Հավաքվածներն իրենց հետ դրոշներ և պաստառներ են բերել, որոնց վրա գրված է եղել. «Ձեռքերդ հեռո՛ւ Ուկրաինայից» և «Ո՛չ տնտեսական ահաբեկչությանը»։

 

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Ռուսաստանը հայտարարել էր ուկրաինական քաղցրավենիք արտադրող «Roshen» ընկերության արտադրանքը երկրում արգելելու մասին։ Որպես պատճառ նշվում էր քաղցրավենիքում անթույլատրելի նյութերի առկայությունը։