Սուտ է. Էրդողանը հերքել է իր վատառողջ լինելու մասին լուրերը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է թուրքական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, թե ինքը հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է լիբանանյան Daily Star-ը:
59-ամյա Էրդողանն ասել է, թե «պարզապես մի քանի օր հանգստացել է», ինքը «լավ է, հիվանդանոց և նման բաներ չկան», այդ ամենը «սուտ է»:
Աղբյուրը նշում է, որ պաշտոնյան հանրության մեջ չէր հայտնվել օգոստոսի 10-ից ի վեր և հիշեցնում, որ 2 տարի առաջ Էրդողանը նույնպես մի քանի օրով «անհետացել էր», ինչից հետո պաշտոնապես հայտարարվել էր, որ նա վիրահատության է ենթարկվել:










