ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր չէ զորակազմ ուղարկել Եգիպտոս

15:09 • 16.08.13

Հյուսիսատլանտյան դաշինքը չի քննարկում Եգիպտոս զինվորականներ ուղարկելու հնարավորությունը կամ այլ ուժային գործողություն՝  երկրում սրված իրավիճակին միջամտելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Բրյուսելի բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ նշելով, որ այդ երկիրը «դաշինքի պատասխանատվության ոլորտում չէ»։

 

Ինչ վերաբերում է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և զբոսաշրջիկների ապահովմանը, դիվանագետն ընդգծել է, որ դա «Եգիպտոսի իշխանության առաջնահերթությունն է»։

 

«ՆԱՏՕ-ին իրեն չի տեսնում այդ հակամարտությունը կարգավորողի դերում, դա պետք է տեղի ունենա քաղաքական, այլ ոչ ռազմական սցենարով»,-ասել է նա։

 

Դիվանագետի գնահատականներով՝ դեռ զինվորականներ ուղարկելու անհրաժեշտություն չկա, սակայն դաշինքը պատրաստ է անել հնարավորը՝ իր անդամ երկրների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն իր հերթին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ցավով է հետևում Եգիպտոսի իրավիճակին և դատապարտել է բռնության դեպքերն ու մարդկանց զոհվելը։ Նա նաև  կոչ է անում քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել և քաղաքական երկխոսություն սկսել։